Հայկ Մարությանը որոշումը չի փոխել, չի մասնակցելու Երևանի ավագանու առաջին նիստին
«Ազգային առաջընթաց» կուսակցությունը որոշումը չի փոխել և վերահաստատեց, որ վաղը՝ հոկտեմբերի 10-ին, կայանալիք Երևանի ավագանու առաջին նիստին չեն մասնակցի։
«Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի նախընտրական շտաբի մամուլի պատասխանատու Հովսեփ Կուբատյանը Tert.am-ին փոխանցեց, որ նիստին չմասնակցելու իրենց որոշումն ուժի մեջ է։