65 տարի առաջ կործանվեց «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներին տեղափոխող ինքնաթիռը

1958թ. փետրվարի 6-ին Մյունխենի օդանավակայանում վթարի ենթարկվեց Բրիտանական ավիաուղիներին պատկանող Airspeed AS.57 Ambassador ինքնաթիռը, որը տեղափոխում էր «Մանչեստեր Յունայթեդի» ֆուտբոլիստներին։

Ֆուտբոլիստները տուն էին վերադառնում Չեմպիոնների գավաթի «Ցրվենա Զվեզդայի» հետ հանդիպումից և Գերմանիայի Մյունխեն քաղաքում կանգ էին առել, որպեսզի ինքնաթիռը վերալիցքավորվի։

Օդաչուն թռիչքի երկու անհաջող փորձերից հետո անձնակազմին հայտնեց, որ ինքնաթիռի հետ կապված խնդիրներ կան, սակայն թիմի ղեկավարի հորդորով կատարվեց նաև երրորդ փորձը, որն ունեցավ ողբերգական ավարտ:

Վթարի հետևանքով զոհվեց 23 մարդը իսկ 19 հոգի ստացան վնասվածքներ: Զոհվածներից 8-ը թիմի ֆուտբոլիստներ էին, իսկ 3-ը` աշխատակիցներ: Ֆուտբոլիստ Դունքան Էդվարդսը մահացավ վթարից 15 օր, իսկ օդաչու Քենեթ Ռայմենթը՝ մի քանի շաբաթ անց: Որոշ ֆուտբոլիստներ ստացած վնասվածքների պատճառով չկարողացան շարունակել կարիերան: 

Մանչեստերյան ակումբի դարպասապահ Հարի Գրեգին հաջողվեց այրվող ինքաթիռից դուրս բերել մեկ երեխայի, ինչպես նաև Մեթ Բասբիին ու Բոբի Չարլտոնին: