Մայր աթոռի կացարաններում Արցախից բռնի տեղահանված 60 անձի ապաստան է տրամադրվել
Մայր աթոռի կացարաններում Արցախից բռնի տեղահանված 60 անձի ապաստան է տրամադրվել։ Այս մասին հայտնում է Մայր աթոռ սուրբ Էջմիածինը։
Արցախցիներին այս օրերին այցելել են Ռումինիայի և Բուլղարիայի հայոց թեմերի առաջնորդ Տաթև եպիսկոպոս Հակոբյանը և Մայր աթոռի միաբան Ռուբեն վարդապետ Զարգարյանը։
«Արցախից բռնի տեղահանվածներին կացարանով ապահովելու խնդիրը շարունակում է մնալ Գարեգին Երկրորդ ամենայն հայոց հայրապետի հատուկ ուշադրության կենտրոնում։ Ինչպես Մայր աթոռում, այնպես էլ տարբեր թեմերում շարունակվում են տեղահանվածներին կացարաններով ապահովելու աշխատանքները»,– ասված է հաղորդագրությունում։