Հերթական անգամ ես և ընտանիքիս անդամները թիրախավորվում ենք իշխանություններին սպասարկող դեղին մամուլի կողմից
Այս թեմային չէի անդրադառնա, եթե հերթական անգամ ես և իմ ընտանիքի անդամները՝ կեղծ լուրերի տարածման միջոցով չթիրախավորվեինք գործող իշխանությունների և նրան սպասարկող դեղին մամուլի կողմից։ Այս մասին գրել է ՀՅԴԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
«Այս օրերին, ՀՅԴ կառույցը ողջ ներուժով, ես և իմ ընտանիքի մյուս անդամներն անձնապես, մեր հազարավոր հայրենակիցների նման ևս լծված ենք անձամբ նիկոլ փաշինյանի գործողությունների հետևանքով ստեղծված աղետի հետևանքները մեղմելու և արցախահայ մեր հայրենակիցների կենսական անհրաժեշտության խնդիրները լուծելու աշխատանքներին։
Սա նվազագույն պարտականություն է, որը մեզնից յուրաքանչյուրն անում է լուռ և առանց ավելորդ բարձրաձայնման։ Կրկնում եմ այս թեմային երբեք չէի անդարադառնա, եթե այսօր հերթական անգամ չհայտնվեի իշխանականակն կեղծ լուրերի թիրախում»,-գրել է Սաղաթելյանը։
ՖԲ որոշ էջեր լուր էին տարածել, իբր Իշխան Սաղшթելյանին պատկանող հյուրանոցը հրшժարվել է ընդունել արցшխցիներին։