Կանադան 2,5 մլն դոլար կտրամադրի Արցախից տեղահանվածներին

Կանադան 2,5 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն կտրամադրի Արցախից բռնի տեղահանված հայերին: Այս մասին X սոցկայի միկրոբլոգում գրել է Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին:

«Կանադան Լեռնային Ղարաբաղի հայերի կողքին է: Նախնական 2,5 միլիոն դոլար մարդասիրական օգնության ներդրումով Կանադան կաջակցի առավել խոցելի խմբերին», – գրել է պաշտոնյան: