Ադրբեջանը սեպտեմբերի 19-ի գործողության հետևանքով ունի 199 զոհ

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախում շփման գծի ամբողջ երկայնքով իրականացրած ռազմական ագրեսաիայի հետևանքով ունի 199 զոհ. այս մասին հայտնում է ադրբեջանական Meydan TV-ն:

Լրատվամիջոցը հրապարակել է մեկօրյա գործողության հետևանքով զոհված ադրբեջանցիների անունները՝ ընդգծելով, որ թեև երկրի Պաշտպանության նախարարությունը մինչ այժմ չի հայտնում զոհված զինծառայողների թիվը, սակայն սոցցանցերում տարածված և Meydan TV-ին հարազատների ու որոշ իշխանական ներկայացուցիչների կողմից հաստատված տվյալների համաձայն՝ մահացած զինծառայողների թիվը 199 է: