Ուղղաթիռով բժիշկների թիմը Հայաստանից մեկնեց Ստեփանակերտ
Ուղղաթիռով բժիշկների թիմըանհրաժեշտ դեղորայքով և բժշկական պարագաներով այս պահին մեկնեց դեպի Ստեփանակերտ օգնության հասնելու Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում, տեղի ունեցած պայթյունից տուժած մեր հայրենակիցներին, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Ստեփանակերտի կենտրոնական հիվանդանոցում պացիենտները նախապատրաստվում են տեղափոխման։