Ով այսօր հրաժարական չտվեց, վաղը պետք է զրկվի պետական համակարգում աշխատելու իրավունքից․ Քաղաքական խոսք
Այս պահից սկսած՝ բոլոր այն անձանց առջև, որոնք պատասխանատու պաշտոններ են զբաղեցնում Նիկոլ Փաշինյանի ապարատում, որոնք ներկայացնում են իշխող ուժը Ազգային ժողովում, որոնք պատասխանատու դերակատարում ունեն հենց բուն կուսակցությունում, որոնք որպես դեսպաններ ներկայացնում են Նիկոլ Փաշինյանին այլ երկրներում, պետք է դրվի պայման․ կա՛մ նրանք հենց հիմա, այսօր, հրաժարական են ներկայացնում ու միանում համաժողովրդական պայքարին, կա՛մ պայքարի հաղթական ավարտից հետո այլևս չպետք է ունենան պետական ապարատում աշխատելու իրավունք։
Նա, ով աջակցում է ազգադավ ու պետականակործան վարչապետին, հետագայում չպետք է ունենա ներման իրավունք ու շարունակի աշխատանքը այն պետական ապարատում, որի դեմ հանդես էր գալիս ժամանակին։ Ընդ որում, դա պետք է ամրագրվի օրենքով։
Կարեն Կարապետյանի հեղինակային հաղորդումը։
Մանրամասները՝ տեսանյութում։