Այս հայատյացը ցույց տվեց, որ պարգևավճարն ավելի կարևոր է, քան հայրենիքի համար պայքարը
«ԵՊՀ ներկայիս ռեկտորը, ով անմնացորդ նվիրված է դավաճան իշխանությանը, 2018-ին ուսանողներին դասերից հանելով տանում էր ցույցի և ասում, որ դա ավելի կարևոր է, քան դասը, իսկ եթե ուսանողները հրաժարվեին ցույցի մասնակցելուց, ապա կստանային ցածր գնահատական (սույն արարածն այն ժամանակ Ամերիկյան համալսարանում էր):
Իշխանազավթման գործընթացին մասնակցած, դավաճանությունը սատարող այս հայատյացը նման հայտարարություն տարածելով՝ ցույց տվեց, որ աշխատավարձն ու պարգևավճարն ավելի կարևոր են, քան հայրենիքը չկորցնելու համար պայքարելը:
2018-ին ուսանողներին խաբեությամբ ցույցերի տանողն այսօր վախենում է, որ ուսանողությունը լայն կազմով դուրս կգա փողոց ու ինքը կզրկվի աշխատավարձից ու պարգևավճարներից:
Այսինքն, այն հանգամանքը, որ թշնամին կարող է մտնել իրենց տները և իրենց կոտորել`չի խանգարում մտածել իրենց աթոռների ու պարգևավճարների մասին:
Ձեր նմանները չունեն աջակցություն, այնպես որ՝ խորհուրդ եմ տալիս շահի պատճառով չդասվել դավաճանների շարքում»:
Հենրիխ Դանիելյան