Ռուսաստանի վրա հարձակման դեպքում չի լինի ոչ մի բանակցություն, կլինեն միայն պատժիչ հարվածներ․ Մեդվեդև

Ռուսաստանը չի սահմանափակի իրեն հարձակման դեպքում պատասխան տալու միջոցների մեջ։ Այս մասին հայտարարել է ՌԴ անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը։

«Մենք կարող ենք ցանկացած պատասխան տալ։ Այս մասին բավականին հստակ ասել է ՌԴ նախագահը։ Մենք մեր առջև որևէ սահմանափակում չենք դնի և կախված վտանգի աստիճանից, կօգտագործենք զենքի բոլոր տեսակները»,-նշել է Մեդվեդևը։

Մեդվեդևը հիշեցրել է, որ նման գործողությունները համապատասխանում են ՌԴ անվտանգության դոկտրինին, ներառյալ միջուկային զենքի կիրառումը։

«Կարող եմ ձեզ վստահեցնել, որ Ռուսաստանի վրա հարձակման դեպքում պատասխանը կլինի արագ, խիստ և համոզիչ»,-հավելել է Մեդվեդևը։

«ՌԴ-ի վրա հարձակման դեպքում ոչ մի բանակցություն չի լինի, կլինեն միայն պատժիչ հարվածներ, հարձակվողը կհատուցի այդ քայի համար»,-նշել է նա։