Անվտանգության նկատառումներից ելնելով` հորդորում ենք մնալ ապաստարաններում. ԱՀ ՆԳՆ ոստիկանություն

Ստեփանակերտի հարակից տարածքներից ադրբեջանական զինուժը, խախտելով գրադադարի մասին պայմանավորվածությունը, կրակում է հրաձգային տարբեր զինատեսակներից, հայտնում են ԱՀ ՆԳՆ ոստիկանությունից։

«Կրակոցները լսելի են նաև մայրաքաղաքի կենտրոնում։

Անվտանգության նկատառումներից ելնելով` հորդորում ենք մնալ ապաստարաններում։

Իրավիճակի մասին հավելյալ կտեղեկացնենք» , – նշված է հաղորդագրության մեջ։