Թուրքիայի քաղաքացիներ են ձերբակալվել հայ–թուրքական սահմանը հատելիս
Հայ-թուրքական սահմանն ապօրինի հատելու փորձի ժամանակ երեք օտարերկրյա քաղաքացիներ են բերման ենթարկվել։ Տեղեկությունը armeniasputnik-ի հետ զրույցում հաստատել են Ազգային անվտանգության ծառայությունից։
Մի դեպքում ռուս սահմանապահները Բուրաստան գյուղի մոտ ձերբակալել են Բանգլադեշի երկու քաղաքացու, մյուս դեպքում՝ Բերքաշատ գյուղի մոտ՝ Թուրքիայի քաղաքացու։