Ձմեռային զորակոչին պետք է կին զորակոչիկներ ունենանք․ Փաշինյան

Հայաստանում ժամկետային զինծառայության անցած կանայք ծառայության վերջում կստանան 1 միլիոն դրամ, կառավարության այսօրվա նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը։

«Մենք սրանով փորձում ենք երկու խնդիր լուծել՝ կանանց ներգրավվածության մակարդակը բարձրացնել, կանանց համար գործունեության նոր ոլորտ ստեղծել», – նշեց նա։

Սուրեն Պապիկյանն ասաց, թե կանանց առաջին զորակոչը տեղի կունենա ամառային զորակոչին, բայց նշեց՝ պատրաստ են ընդունել նաև ձմեռային զորակոչին։

«Ամառվա մասին եկեք մոռանանք, ամառվա մասին գարնանը կխոսենք, հիմա աշուն է, ուրեմն եկեք խոսենք ձմեռվա մասին ամենայն լրջությամբ։ Ոչ, մենք ունենք ձմեռյաին զորակոչ ու բոլոր ռեսուրսները պետք է դրվեն, որ նախասահմանված թվով զորակոչիկներ ունենանք»,- ընդգծեց Փաշինյանը։