Իրավիճակը սահմանին լարված է. Ադրբեջանը զորքերի կուտակում ունի. Փաշինյան
Իրավիճակը Հայաստան-Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջան սահմանին լարված է, որովհետև Ադրբեջանը զորքերի կուտակում ունի։ Այդ մասին Հանրային Հեռուստաընկերության եթերում ասել է Նիկոլ Փաշինյանը․
Փաշինյանը նշել է ,որ սահմանային լարվածության իրավիճակով պայմանավորված՝ հեռախոսազրույց չի ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ․
«Ստեղծված լարվածության հետ կապված Վլադիմիր Պուտինին չեմ զանգել, քանի որ նրան ասելու որևէ նոր բան չկա։ Նա իրադրությունից լավագույնս տեղյակ է։ Որոշ ժամանակ առաջ մենք զրուցել ենք այս թեմայով, և այդ զրույցից հետո որևէ բան չի փոխվել»,- ասել է նա։