Ազարյանը ճիշտ մարդ էր, ինչ մտածում, դա էլ ասում էր, իսկական տղամարդ էր․ Գագիկ Ծառուկյան
Ալբերտ Ազարյանի մասին ունեմ միայն լավ հիշողություններ։ Նա իր կնոջ մահից հետո օր օրի հալումաշ էր լինում, դա շատ ծանր է իր վրա անդրադարձել, խոր ծերության համար իր սփոփանքն, իր ամեն ինչն իր կինն էր։ Ազարյանը շատ ճիշտ ու բնական մարդ էր, նա երբեք հենց այնպես բառեր չէր շռայլում, ինչ մտածում, դա էլ ասում էր, իսկական տղամարդ էր։
Այս մասին աշխարհի երկակի, օլիմպիական խաղերի եռակի, Եվրոպայի և ասիական խաղերի չեմպիոն Ալբերտ Ազարյանի հոգեհանգստի արարողության ժամանալ լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ղեկավար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։