Ադրբեջանական մամուլում ահագնացել է հակահայկական ատելության հռետորաբանությունը․ Նիկոլ Փաշինյան
Կառավարության նիստի մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ռազմաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում էականորեն սրվել է։
Նրա խոսքով՝ պատճառն այն է, որ Ադրբեջանը օրեր շարունակ զորքեր է կուտակում Լեռնային Ղարաբաղի շփման գծի ու Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնքով։
«Ադրբեջանական մամուլում ու քարոզչական հարթակներում ավելի է ահագնացել հակահայկական ատելության հռետորաբանությունը։ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգությունների քաղաքականությունը շարունակվում է»,- ասաց վարչապետը։