Սեպտեմբերի 7-ից 16-ը Աբովյան քաղաքի շախմատի դպրոցում տեղի կունենա 44-օրյա պատերազմում անմահացած Գուրգեն Կարապետյանի անվան 3-րդ հուշամրցաշարը

Սեպտեմբերի 7-ից 16-ը Աբովյան քաղաքի շախմատի դպրոցում տեղի կունենա 44-օրյա պատերազմում անմահացած Գուրգեն Կարապետյանի անվան 3-րդ հուշամրցաշարը։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։

Մրցաշարը անկացվելու է Ա, Բ, Գ, Դ ենթախմբերով:

Ա ենթախումբ՝ առաջին կարգի որակավորման մրցաշար (մասնակցում են երկրորդ կարգային շախմատիստները)

Բ ենթախումբ՝ երկրորդ կարգի որակավորման մրցաշար (մասնակցում են երրորդ կարգային շախմատիստները)

Գ ենթախումբ՝ երրորդ կարգի որակավորման մրցաշար (մասնակցում են չորրորդ կարգային շախմատիստները)

Դ ենթախումբ՝ չորրորդ կարգի որակավորման մրցաշար (մասնակցում են կարգ չունեցող շախմատիստները)։