Արցախի նոր իշխանությունները հրաժարվում են Արցախը հանձնելու տարբերակներից․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
Կարծում եմ՝ ամենակարևոր զարգացումը, որ պետք է սպասել, Արցախի շահի սպասարկումն է։ Ցավոք սրտի նախկին նախագահը, որն այս իշխանության շարունակությունն էր Արցախում, որևէ կերպ չէր դիմակայում Արցախի հետաքրքրությունների դավաճանմանը Հայաստանից։ Արայիկ Հարությունյանը սպասարկում էր հետևյալ օրակարգը՝ կամ բանակցենք Ադրբեջանի հետ, կամ դուրս գանք էս տարածքից։ Նոր իշխանությունները հրաժարվելու են այս երկու տարբերակներից էլ, որոնք ըստ էության՝ Արցախի հանձնում է։ Դավիթ Իշխանյանը հայտարարեց, որ բացառվում է Աղդամի ճանապարհը, շարունակելու ենք պայքարել մեր ինքնորոշման համար և մեր անվտանգության երաշխավորը մեր բանակն է։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։