Սրանք մարդկային ճակատագրերի հետ խաղալով կարիերա են կառուցում․ Աբրահամյան

Լրատվամիջոցներից մեկն այսօր գրել է, որ Աշոտյանի կալանքը երկարաձգած դատավորը մեծ ոգևորվածությամբ է իր անբարոյական քայլն արել, որով հա´մ իշխանությանն է բավարարել, հա´մ նախկին իշխանություններից վրեժ լուծել: Այս մասին գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Մեղմ ասած՝ 2 դեպքում էլ արարքն ամենակոշտ հայհոյանքների է ենթակա, որովհետև և՛ դավաճան իշխանության պատվեր կատարելը, և´ Արմենի դեմ գործում ինքնահաստատվելն անպատվաբեր է բոլոր առումներով:

Սրանք մարդկային ճակատագրերի հետ խաղալով կարիերա են կառուցում, մի բան էլ այստեղ-այնտեղ գլուխ գովում: Ոչինչ, մի քիչ էլ գովացեք, հետո տեղ չեք ճարելու այդ գլուխը թաքցնելու համար», – գրել է նա: