Սեպտեմբերի 2-ին Ազատության հրապարակում հանրահավաք տեղի կունենա ի պաշտպանություն Արցախի
9 ամիս պաշարված Արցախը դիմադրում է թշնամուն։ Արցախի պայքարը բոլորիս պայքարն է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
«Սեպտեմբերի 2-ին` Արցախի Հանրապետության անկախության օրը, միացի՛ր ի պաշտպանություն Արցախի կայանալիք հանրահավաքին, ցու’յց տուր, որ Արցախի կողքին ես, քո ձայնը միացրու հազարավոր մյուս հայրենակիցների ձայնին, ցո’ւյց տուր, որ Արցախը մենակ չէ, ցո’ւյց տուր, որ մենք տեր ենք մեր հայրենիքին և միասնական ենք։
Սեպտեմբերի 2-ին, Ազատության հրապարակում, ժամը 18։00-ին»-տեղեկացրել է Սաղաթելյանը։