Ըստ ադրբեջանական կողմի՝ ձերբակալվել է հայ զինծառայող
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են ձերբակալված հայ զինծառայողի մասին։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է «երկրի տարածք հայկական դիվերսիոն-հետախուզական խմբի ներթափանցման փորձի մասին» և ձերբակալված հայ զինծառայողին ներկայացվել որպես դիվերսանտ։
Քիչ առաջ ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ այսօր պահեստազորային Գ. Ո.-ն, նախնական տվյալներով, ինքնակամ թողել է մարտական դիրքը: Տարվում են որոնողական աշխատանքներ: