Հայ երիտասարդն անտարբեր չէ իր հայրենիքի ու ժողովրդի ճակատագրի հանդեպ և պատրաստ է պայքարի․ Սաղաթելյան
ՀՅԴ Հայաստանի ԳՄ Ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը Բյուրականում հանդիպել է ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության կազմակերպած ամենամյա բանակումի մասնակիցների հետ։
«Այսօր այցելել եմ Բյուրականում ընթացող ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության կազմակերպած ամենամյա բանակումի մասնակիցներին։
Հայաստանի բոլոր մարզերից ժամանած շուրջ 400 երիտասարդների հետ զրուցել ենք Հայաստանում և Արցախում տեղի ունեցող իրադարձությունների և հատկապես երիտասարդության անելիքների մասին։
Փաստ է, որ հայ երիտասարդն անտարբեր չէ իր հայրենիքի ու ժողովրդի ճակատագրի հանդեպ և պատրաստ է պայքարի»,- գրել է Սաղաթելյանը։