ԱԹՍ-ներ են ոչնչացվել, «Վնուկովո» և «Դոմոդեդովո» օդանավակայաններում 30 չվերթ է հետաձգվել․ Սոբյանին

Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչու թռչող սարքեր են գիշերը խոցվել ՀՕՊ-ի կողմից: Այդ մասին հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:
«Վնուկովո» և «Դոմոդեդովո» օդանավակայաններում ԱԹՍ-ների հարձակումների մասին հաղորդագրություններից հետո 30 չվերթ է հետաձգվել։