Հայաստանում Little Big-ի դեմ քրգործ հարուցելու համար ստորագրահավաք է սկսվել

Ռուսական փոփ խումբ Little Big-ը պատրաստվում է համերգով հանդես գալ Երևանում օգոստոսի 12-ին։

Փաստաբան Արա Զոհրաբյանի և մյուսների նախաձեռնությամբ ավելի քան 1200 հոգի արդեն ստորագրել է ՀՀ դատախազությանն ուղղված նամակի տակ, ըստ որի խմբի մեներգիչ Իլյա Պրուսիկինի՝ մի քանի ամիս առաջ քրիստոնեական խաչը որպես սքեյթբորդ կիրառելու քայլը կրոնով պայմանավորված ատելություն և անհանդուրժողականություն քարոզ է։

Ստորագրահավաքի մասնակիցները հույս ունեն, որ եթե անգամ քրեական գործ չհարուցվի, համերգը կչեղարկվի։