Տպավորություն է՝ Բաքուն մտադիր է խաղաղության պայմանագիր ստորագրել, հետո տարածքային պահանջներ առաջադրել ՀՀ-ին. Փաշինյան
«Հայտարարելով, թե իբր Ադրբեջանը Հայաստանից տարածքային պահանջներ չունի, Ադրբեջանի նախագահն ասում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանները որոշված չեն:
Տպավորություն է ստեղծվում, թե Ադրբեջանի պլանը հետևյալն է. Հայաստանի և Ադրբեջանի միջև Ալմաթիի հռչակագրով ֆիքսված սահմանը վիճարկելու տեղ թողնող դրույթներով խաղաղության պայմանագիր ստորագրել, և հետագայում արդեն սահմանազատման և սահմանագծման գործընթացում տարածքային պահանջներ առաջադրել Հայաստանին:
Եթե Հայաստանի ու Ադրբեջանի միջև տարածքների հարցը որոշված չէ, ի՞նչ տարածքների հարց է բարձրացնում Ադրբեջանը սահմանի տարբեր հատվածներում, եթե նման հարց բարձրացվում է, ուրեմն սահմանները որոշված են, իսկ այդ սահմանի գծից զորքերի հայելային հետքաշման Հայաստանի առաջարկը շարունակում է մնալ ուժի մեջ»,- հայտարարեց վարչապետը։