Այսօր ծնվել է Արցախի հերոս Պետրոս Ղևոնդյանը՝ Պետոն
1964թ․-ի հունվարի 30-ին ծնվել է ազատամարտիկ, Արցախի հերոս, ՀՅԴ անդամ Պետրոս Զևոնդյանը՝ Պետոն
Եղել է Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատարի տեղակալը, Պռոշյանի կամավորական ջոկատի փոխհրամանատարը։ 1990-1994 թթ. մասնակցել է Հայաստանի սահմանամերձ շրջանների ու ԼՂՀ ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Իր հրամանատարությամբ գործող գումարտակի հետ մասնակցել է Շահումյանի, Մարտակերտի, Մարտունու և Հադրութի շրջանների տասնյակ բնակավայրերի ազատագրման մարտերին, Քարվաճառի թշնամական հենակետերի ոչնչացման գործողությանը։
Զոհվել է 1994թ․-ի փետրվարի 14-ին՝ Քարվաճառում՝ վիրավոր զինակցին օգնություն ցույց տալու ժամանակ։
1996թ․-ին Արցախի կողմից հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» շքանշանով, նույն թվականին ՀՀ-ի կողմից պարգևատրվել է Արիության մեդալով, այնուհետ՝ «Ոսկե արծիվ» շքանշանով։
2000թ․-ին արժանացել է Արցախի հերոս կոչմանը։