«Խղճուկ թուրք ազգայնականներն ինձ անվանում են «դավաճան»․ Թուրք լրագրողը՝ ի պաշտպանություն արցախահայության

Թուրք լրագրող Ուզայ Բուլութը իր միկրոբլոգում հույս է հայտնել, որ արցախահայությունն իրեն բաժին հասած այս դժվարությունը ևս կհաղթահարի։

«Այն փաստը, որ արցախահայությունը դարեր շարունակ արյունով, քրտինքով ու արցունքներով կռվել է իր պապենական հայրենիքը պահպանելու համար, ավելի անտանելի է դարձնում ադրբեջանական շրջափակումը։ Արցախահայությունը հաղթահարել է պատմական բոլոր դժվարությունները։ Հուսով եմ, որ նրանք սա նույնպես կհաղթահարեն»:

Ավելի ուշ մեկ այլ գրառմամբ էլ պատասխանել է թուրքերի կողմից իրեն ուղղված մեղադրանքներին․

«Խղճուկ թուրք ազգայնականներն ինձ անվանում են «դավաճան»։ Ըստ նրանց, իսկական, հայրենասեր թուրքը պետք է հպարտանա հայերի բնաջնջմամբ։
Խնդրում եմ, մի րոպե մտածեք այս մասին»: