Հունվարի 30-ին սկսվում է Առաջավորաց պահքը

Հունվարի 30-ին սկսվում է Առաջավորաց պահքը, որը  Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու առաջին պահքն է և հատուկ է միայն Հայ Եկեղեցուն:

Մայր Աթոռից հայտնում են, որ այն շաբաթապահքերից մեկն է, տևում է հինգ օր՝ երկուշաբթիից մինչև ուրբաթ օրը ներառյալ, իսկ շաբաթ օրը տոնվում է Սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավորի տոնը։
Առաջավորաց պահքը պահվում է Մեծ Պահքից երեք շաբաթ առաջ: Այս տարի Մեծ Պահքը սկսվում է  փետրվարի 20-ից։