Երևանում բացվեց «Ստեղծագործ Եվրոպա» Հայաստանյան գրասենյակը
ՀՀ ԿԳՄՍ նախարարության, ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության և «Երևանյան հեռանկարներ միջազգային երաժշտական փառատոն» ՀԿ-ի համատեղ ջանքերով հուլիսի 27-ին Երևանում (Սայաթ-Նովա 19/1, Նովա Պլազա բիզնես կենտրոն) պաշտոնապես բացվեց «Ստեղծագործ Եվրոպա» Հայաստանյան գրասենյակը:
Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ ԿԳՄՍ նախարար նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչները,«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանը:
Գրասենյակը ստեղծվել է ՀՀ – ԵՄ համագործակցության և «Ստեղծագործ Եվրոպա» 2023-2027 թթ. ծրագրի շրջանակներում: «Ստեղծագործ Եվրոպա» Հայաստանյան գրասենյակն ուղղված է նպաստելու եվրոպական մշակութային տարածքում միջմշակութային կապի, մշակութային կառույցների և անհատների կարողությունների զարգացմանը:



