Ո՛չ Ադրբեջանից, ո՛չ ՌԴ խաղաղապահներից օգնությունն անցկացնելու մասով պատասխան չկա
Արցախում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը հայտնեց, որ Արցախի համար նախատեսված հումանիտար բեռը արդեն 20 ժամ է, ինչ Կոռնիձորի սահմանային հատվածում է:
«Այս պահին մենք որևէ արձագանք դեռ չենք ստացել, սպասում ենք արձագանքի։ Սահմանված կարգով և օղակներով դիմել ենք և՛ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերին, և՛ ադրբեջանական կողմին, բայց կարելի է ասել՝ քար լռություն է, դեռ պատասխան չկա»,-մանրամասնեց Սարգսյանը։