Ադրբեջանը կասեցրել է դիվանագիտական գործունեությունն Իրանում

Ադրբեջանն ամբողջությամբ կասեցրել է դիվանագիտական գործունեությունն Իրանում, աշխատակիցները տարհանվել են և քիչ առաջ հասել են Բաքու։ Ինչպես փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին հայտնել է երկրի ԱԳ նախարարի տեղակալ Խելեֆ Խելեֆովը

Ըստ նրա՝ 5 աշխատակից է միայն մնացել այնտեղ՝ դեսպանատան վարչական շենքի, գույքի պահպանության համար, բայց նրանք դիվանագիտական գործունեություն չեն ծավալելու։