Հայաստանը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ճակատագիրը չի կարող որոշել. Փաշինյան
Հայաստանը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ճակատագիրը չի կարող որոշել, այն տրամաբանությամբ, որ ԼՂ ներկայացուցիչներն իրենք պետք է բանակցեն, մենք հենց այդ օրակարգն ենք առաջ մղում։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է, որ Հայաստան-Ադրբեջան բանակցությունների օրակարգից ԼՂ հարցն ընդհանրապես դուրս գա, կամ հակառակը՝ կարգավիճակի հարցը օրակարգ վերադարձվի։
«ԼՂ ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը պետք է քննարկվեն ԼՂ ներկայացուցիչների մասնակցությամբ՝ Բաքու-Ստեփանակերտ երկխոսության ֆորմատով՝ միջազգային մեխանիզմի շրջանակներում»,-նշեց նա։