Երևանում Բելառուսի քաղաքացիները ներկայացել են որպես աղջիկ և ՌԴ քաղաքացուց հափշտակել խոշոր չափի գումար

Հուլիսի 20-ին, ժամը 05։00-ի սահմաններում դիմակավորված 2 անձ Թումանյան փողոցի շենքերից մեկի բնակարանի դուռը ծեծելով՝ ներկայացել են որպես աղջիկներ, ապա մտել նշված բնակարան և հարվածներ են հասցրել այնտեղ գտնվող ՌԴ քաղաքացի 20-ամյա Ռ․ Կորտեսին։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Կորտեսը ոստիկաններին հայտնել է, որ 2 դիմակավոր անձ ներս են մտել իր տուն, հարվածել իրեն, ապա փակել սենյակում և այնտեղից հափշտակել իրեն պատկանող iPhone 14 Pro Max բջջային հեռախոսը, 700 հազար դրամ, 350 եվրո և 400 ԱՄՆ դոլար։

Պարզվել է, որ նշված ավազակային հարձակումը կատարել են Բելառուսի քաղաքացիներ 28-ամյա Իլյա Լ․-ն և 22-ամյա Նիկիտա Բ․-ն։