Կոնգոյում հայրն իր երեխայի հուղարկավորության ժամանակ կրակ է բացել մարդկանց վրա. զոհվել է 13 մարդ, այդ թվում՝ 9 երեխա
Կոնգոյում նավատորմի ծառայողը կրակ է բացել մարդկանց վրա, որոնք հավաքվել էին իր երեխայի հուղարկավորությանը։ Արդյունքում զոհվել է առնվազն 13 մարդ, այդ թվում՝ 9 երեխա։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Միջադեպը տեղի է ունեցել Իտուրի նահանգի Ալբերտ լճի ափին գտնվող Նյակովա գյուղում։ Բանակի խոսնակ Ժյուլ Նգոնգոն գործակալությանը հայտնել է, որ զինվորը կրակել է իր շուրջը գտնվող բոլորի վրա։ Ըստ Նգոնգոյի, որոնողական խմբերն այժմ փնտրում են տղամարդուն։