Ադրբեջանի ԶՈւ-ն Արցախում կիրառել է ականանետ․ ՊԲ

Ադրբեջանական զինուժը հուլիսի 23-ին, ժամը 10:00-ից 12:50 ընկած ժամանակահատվածում, ընդհատումներով կրակ է բացել Արցախի Սարուշեն գյուղի տարածքում աշխատող կոմբայնի ուղղությամբ՝ կիրառելով հրաձգային զենք ու 60 մմ ականանետ։

Հայկական կողմից կորուստներ չկան։

Խախտումների վերաբերյալ տեղեկացվել է ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։