Եթե իշխանությունը չի կարողանում պաշտպանել իր հայրենիքն ու քաղաքացիներին, թող գնա գրողի ծոցը․ Սաղաթելյան

Նիկոլն ու Ալիևը չպետք է շարունակ վախեցնեն ժողովրդին պատերազմով։ Այս ժողովուրդը մասնակցել և հաղթել է պատերազմում։ Մեր ժողովուրդը կարողացել է պաշտպանել իր հայրենիքը։ Հերիք է Նիկոլն ու Ալիևը պատերազմով վախեցնեն մեր ժողովրդին։ Կա՞ էս աշխարհում մի պետություն, մի ղեկավարություն, որն իր ժողովրդին ասում է՝ պետք չէ հայրենիքը պաշտպանել։ Բա բանակն ինչի՞ համար է, պետությունն ինչի՞ համար է, սահմանադրությունն ինչի՞ համար է։ Այս մասին 168-ի եթերում ասել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Էս քարոզչական ահաբեկչությունը, որ սրանք անում են սեփական ժողովրդի նկատմամբ, գիշեր-ցերեկ քարոզում են, որ պետք է հանձնվել, հանցագործություն է ու պետք է դուրս գանք այս իրավիճակից»,-նշել է Սաղաթելյանը։

Ըստ բանախոսի, դժբախտությունն այն չի, որ ունենք երկու հարևան, որոնք ուզում են կոտորել մեզ, դժբախտությունը նա է, որ նրանց միացել է ՀՀ իշխանությունը։ «Իշխանությունը սահմանադրությամբ պետք է պաշտպանի իր հայրենիքն ու իր քաղաքացիներին։ Չե՞ք կարողանում անել, ասում եք ռեսուրս չկա, մենք ասում ենք գնացեք գրողի ծոցը»-շեշտել է Սաղաթելյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։