Բրյուսելի հանդիպումը Լաչինի միջանցքի բացման առումով ոչ մի արդյունք չտվեց. Նիկոլ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը մանարամասներ ներկայացրեց հուլիսի 15-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպումից։

«Այդ հանդիպումը, ցավոք, Լաչինի միջանցքի բացման ու ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի հաղթահարման առումով որևէ կոնկրետ արդյունք չտվեց: Մեր համոզմունքը եղել ու շարունակում է մնալ այն, որ առանց միջազգային ներգրավվածության ու մեխանիզմների՝ այս երկխոսությունը չի կարող արդյունավետ լինել առնվազն այն պատճառով, որ Բաքուն շարունակում է իր ագրեսիվ ու սպառնալից հռետորաբանությունը ԼՂ հայության նկատմամբ, որի խորքային նպատակը ԼՂ-ում էթնիկ զտումների իրականացումն է։ Հիմա, արդեն, դա ոչ թե տեսական պնդում է, այլ՝ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակմամբ իրագործվող կոնկրետ ծրագիր, որի ուղիղ դրսևորումն էլեկտրաէներգիայի, բնական գազի, պարենի ու առաջին անհրաժեշտության այլ ապրանքների՝ դեպի ԼՂ մատակարարման իսպառ բացակայությունն է՝ ԼՂ-ում հայերի բնակվելը անհնարին դարձնելու նպատակով»,- ասաց նա: