Լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում անմահացած Նարեկ Ասատուրյանի եղբայրը` Լեոն

«Ամեն գնով պետք է ծնվեր, քանի որ սպասված էր, ես ուզում էի: Դժվար է եղել, բայց հաղթահարել եմ»,- «Զինուժ»-ին պատմել է Նարեկ Ասատուրյանի մայրը` Մարինա Սահակյանը։

«Նարեկ չէի ուզենա, որ լիներ, քանի որ Նարեկս Նարեկ է, իրեն փոխարինող չի կարող լինել… Լեո ենք կոչել, նա առանձին անհատ է»,- նշել է նա:

ՀայրըՎլադիմիր Ասատուրյանը, հուզվում է, երբ գրկում է փոքրիկին. «Ես մի տղուս հանձնեցի մայր հողին, մյուս տղուս բերեցի լույս աշխարհ որպես նորից զինվոր։ Օրը կգա, բարին հետ, ինքը կգնա, կծառայի, ինձ թվում է` արդեն խաղաղ պայմաններում»։