Մոսկվան Ադրբեջանին կոչ է անում ապաշրջափակել Լաչինի միջանցքը

Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է անում բոլոր հարցերը լուծել բացառապես քաղաքական և դիվանագիտական ​​ճանապարհով:

«Մենք կոչ ենք անում Բաքվին և Երևանին բոլոր հարցերը լուծել բացառապես քաղաքական և դիվանագիտական ​​ճանապարհով: Կոչ ենք անում ադրբեջանական կողմին ապաշրջափակել Լաչինի միջանցքը, ապահովել քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը», – ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը կապ է պահպանում հայկական և ադրբեջանական կողմերի հետ՝ տարածաշրջանում իրավիճակը դեէսկալացնելու նպատակով։ Այդ շփումները, դիվանագետի խոսքով, շարունակվում են ինչպես քաղաքական մակարդակով, այնպես էլ խաղաղապահ կոնտինգենտի միջոցով։

«Եվ, իհարկե, շատ բան կախված է հենց կողմերից, նրանց քաղաքական կամքից և միմյանց կես ճանապարհին հանդիպելու պատրաստակամությունից: Մեր կողմից մենք գործադրում ենք բոլոր անհրաժեշտ ջանքերը», – վստահեցրել է Զախարովան:

messenger sharing button
twitter sharing button
telegram sharing button
skype sharing button
pinterest sharing button
sharethis sharing button