ՌԴ ՊՆ-ն հայտնել է Նոր Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում անօդաչու սարքերի հարձակման մասին

Հակաօդային պաշտպանությունը կասեցրել է Մոսկվայում և Մոսկվայի շրջանում օբյեկտների վրա հինգ անօդաչու թռչող սարքերով ահաբեկչություն իրականացնելու Ուկրաինայի փորձը, հայտնել է ՌԴ ՊՆ-ն։
Նշվում է, որ Նոր Մոսկվայի տարածքում չորս ուկրաինական անօդաչու թռչող սարքեր ոչնչացվել են հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից։ Մեկ այլ սարք էլ ճնշվել է ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով և կործանվել Մոսկվայի մարզի Օդինցովո շրջանի տարածքում։
«Կանխված ահաբեկչության հետևանքով զոհեր և ավերածություններ չկան»,- ասվում է ՌԴ ՊՆ-ում։