Նարեկ Մալյանն արդարացվեց, նրա նկատմամբ խափանման միջոցը վերացվեց

Ավան-Նոր-Նորք առաջին ատյանի դատարանում հրապարակվեց «Չաուշեսկուի» գործ անվանումն ստացած դատական գործով վճիռը։

Դատարանը արդարացրեց հանրային գործիչ Նարեկ Մալյանին՝ ճանաչելով և հռչակելով նրա անմեղությունը՝ հանցակազմի բացակայության հիմքով։

Դատարանը վերացրեց նաև նրա նկատմամբ ընտրված խփանման միջոցը։

Հիշեցնենք, որ Նարեկ Մալյանը մեղադրվում էր Ազատության հրապարակում «Չաուշեսկուի գնդակահարությունը կամ մահ դավաճաններին» ֆուտուրիստական ներկայացումը բեմադրելու համար։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 226.2 հոդվածով (Բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը)։