Մակրոնի հայտարարությունների պատճառով Ֆրանսիայի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոնը կանչվել է երկրի ԱԳՆ: Դեսպանին խնդրել են պարզաբանումներ տալ նախագահ Էմանուել Մակրոնի և Մարսելում հայ համայնքի ներկայացուցիչների հետ վերջին հանդիպման և այդ հանդիպմանը Ֆրանսիայի նախագահի որոշ տեսակետների վերաբերյալ մամուլում հայտնված հայտարարությունների վերաբերյալ։
Դեսպանին ասվել է, որ ֆրանսիական կողմը պետք է պարզաբանի Մակրոնի հայտարարությունները։
Հիշեցնենք, որ նախօրեին Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել էր Մակրոնի հայտարարություններին:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հակաադրբեջանական հայտարարությունները, որոնք նա արել է Մարսելի հայ համայնքի հետ հանդիպմանը, և որոնք արտացոլում են միակողմանի աջակցություն»Հայաստանին, անընդունելի են։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ արձագանքելով Մակրոնի հայտարարությանը, որում Ֆրանսիայի ղեկավարն ասել էր, որ «ինքն Ալիևի վրա ավելի շատ ճնշում է գործադրել և ավելի շատ ճնշում է գործադրելու, քան ինքը՝ Փաշինյանը»։