«Վագներ»-ը ռազմական ծանր տեխնիկան կհանձնի ՌԴ ՊՆ-ին

«Վագներ» մասնավոր ռազմական ընկերությունը ռազմական ծանր տեխնիկան կհանձնի ՌԴ պաշտպանության նախարարությանը: Այս մասին հայտարարություն է տարածել ՌԴ ռազմական գերատեսչությունը:

«Նախապատրաստական ​​աշխատանքներ են տարվում «Վագներ» ՄՌԸ-ի կողմից ծանր ռազմական տեխնիկան Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գործող ստորաբաժանումներին փոխանցելու համար», – գրված է հայտարարությունում: