2-ամյա երեխան տան պատուհանից անզգուշաբար վայր է ընկել. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Այսօր՝ հունիսի 26-ին, «Արարատ» ԲԿ-ից ահազանգ է ստացվել, որ «գանգուղեղային փակ տրավմա, գլխուղեղի սալջարդ, ուղեղային կոմա, վերին շնչուղիների աստիացիա, ծոծրակային շրջանի փակ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ, ծայրահեղ ծանր վիճակում, իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը 2-ամյա Արեգ Ս.-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Արարատ քաղաքի Կոմիտաս փողոցի շենքրից մեկի բակից:

Պարզվել է, որ ժամը 16:50-ի սահմաններում նշված շենքի 2-րդ հարկի բնակարանի ննջասենյակում խաղալու ժամանակ երեխան բարձրացել է պատուհանագոգին և պատուհանի բաց փեղկին ամրացված ցանցին է հենվել, որը բացվել է և երեխան վայր է ընկել բետոնապատ գետնին:

Աղբյուրի տեղեկություններով՝ երեխային քիչ առաջ «Արարատ» բժշկական կենտրոնից ռեանիմոբիլով տեղափոխել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: