ՀՅԴ-ն վաղը 24-ժամյա նստացույցեր կանի ՀՀ-ում ԱՄՆ, ՌԴ, Ֆրանսիայի և ԵՄ ներկայացուցչությունների դիմաց

Հունիսի 27-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը նախաձեռնել է 24-ժամյա նստացույցեր ՀՀ-ում ԱՄՆ-ի, Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի Հանրապետության և ԵՄ ներկայացուցչությունների դիմաց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Նստացույցերի նպատակը Արցախում տիրող իրավիճակի վրա միջազգային հանրության ուշադրությունը սևեռելը և ապօրինի շրջափակման հաղթահարման ուղղությամբ անհապաղ գործողություններ ձեռնարկելու պահանջը լսելի դարձնելն է։

Ակցիան կրում է «SOS Artsakh» խորագիրը։

Նստացույցերը բոլոր վայրերում կմեկնարկեն առավոտյան 08։30-ից և կավարտվեն հունիսի 28-ին՝ 08։00-ին։