ԱՄՆ հետախուզությունը տեղյակ էր ՌԴ-ում նախապատրաստվող հեղաշրջման փորձի մասին

ԱՄՆ հետախուզական ծառայությունը դեռևս հունիսի կեսերին է նախազգուշացրել Սպիտակ տանը, որ Եվգենի Պրիգոժինը պատրաստվում է ռազմական հեղաշրջման։ Այս մասին գրում են ամերիկյան լրատվամիջոցները։

Washington Post-ի աղբյուրների համաձայն, հետախուզությունը ստացել էր բավականաչափ տվյալներ, ինչը ապացուցում էր, որ նախապատրաստվում է ռազմական հեղաշրջում, սակայն Պրիգոժինի հստակ մտադրությունների ու ժամկետների մասին հայտնի չէր։ Անցնած երկու շաբաթներին ԱՄՆ հետախուզությունն այդ մասին զեկուցել է Սպիտակ տանը, Պետդեպին, Պենտագոնին և Կոնգրեսին։

New York Times-ն իր հերթին ավելացնում է, որ ամերիկյան պաշտոնյաները որոշել են չհրապարակել տեղեկությունը, քանի որ մտավախություն կար, որ իրենց հնարավոր է մեղադրեն հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ։ Բացի այդ, պարբերականը նշում է, որ ամերիկյան կողմը չի ցանկացել օգնել Ռուսաստանի իշխանություններին։