Ռուսաստանի բանակը ստացել է ապստամբության կազմակերպիչներին չեզոքացնելու հրաման. Պուտին
ՌԴ ԶՈՒ-ն ստացել է զինված խռովության կազմակերպիչներին չեզոքացնելու հրաման: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Բոլոր նրանք, ովքեր գիտակցաբար բռնել են դավաճանության, շանտաժի ուղին և զինված խռովություն են նախապատրաստել, անխուսափելի պատիժ կկրեն: Խռովության փորձի բոլոր մեղավորներն անխուսափելի պատիժ կկրեն, պատասխան կտան օրենքի և ժողովրդի առջև»,- նշել է ՌԴ նախագահը: