Հայաստանում տեղի կունենան վարժական հավաքներ
Հայաստանում 2023 թվականի օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 13-ը ներառյալ կհայտարարվի պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ։
Վարժական հավաքներին կներգրավվի մինչև 2352 քաղաքացի, որոնցից 2115-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 110-ը ավագ ենթասպայական կազմի, 127-ը սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային (մոտոհրաձգային, կապի, հետախուզական, ինժեներական, հրթիռա-հրետանային) մասնագիտություններով:
Հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացույցային օր ժամկետով։