Բաքուն համոզված է, որ Թեհրանում իր դեսպանատան վրա հարձակումը հակաադրբեջանական քարոզչության հետևանքով է

Ադրբեջանը կարծում է, որ Թեհրանում իր դեսպանության վրա տեղի ունեցած հարձակումը ոչ թե անձնական դրդապատճառներով է եղել, ինչպես ներկայացնում է իրանական կողմը, այլ հետևանք «այն հսկայական հակաադրբեջանական քարոզչության», որ իրականացվում է այդ երկրում։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել է ԱԳՆ-ի ներկայացուցիչ Այխանա Գաջիզադեն։

«Վերջին ամիսներին իրանական լրատվամիջոցներում իրականացվում է լայնածավալ հակաադրբեջանական քարոզչություն, որն էլ խթան է հանդիսացել հարձակման համար։ Ամբողջ պատասխանատվությունը կրում է իրանական կողմը», – հայտարարել է նա։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան 8։30-ի սահմաններում զինված հարձակում է տեղի ունեցել Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա։ Նշենք նաև, որ ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Բաքուն պատրաստվում է Թեհրանից տարհանել դեսպանության աշխատակիցներին։