Արմավիր ՔԿ-ում կալանավոր է ինքնասպան եղել
Այսօր ժամը 07:00-ի սահմաններում, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել է մենախցում տևական ժամանակ մեկուսի պահվող կալանավորված անձ, 1979թ. ծնված, ՀՀ քր. օր.-ի 166հ. 2մ. 1կ. մեղադրվող Վ.Ղ.-ի դին՝ խցի պատուհանի ճաղավանդակից սավանով կախված վիճակում:
Այս մասին հայտնում են Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից:
Դեպքի առթիվ Վաղար«շապատի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: